|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին նախապատրաստությունը. հայտնում է РИА Новости-ն:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան շահերի ապահովման հարցեր, այդ թվում՝ Սոչիում օլիմպիական խաղերի անվտանգ անցկացումը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն առաջարկել է իր լիակատար աջակցությունը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը նշել էր, որ Պուտինը եւ Օբաման հեռախոսով քննարկել են հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում Սիրիայի հարցով մեկնարկող «Ժնև-2» համաժողովի թեման և Իրանի միջուկային խնդրի կարգավորման պայմանավորվածությունները։