|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այս գիշեր անհայտ անձինք առևանգել են «Եվրամայդանի» ակտիվիստ Իգոր Լուցենկոյին: Դա տեղի է ունեցել Օկտյաբրսկայա հիվանդանոցի մոտ. հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Facebook-ի օգտատերերի:
«Կորել է Իգոր Լուցենկոն: Նրան վիրավոր Յուրի Վերբիցկու հետ, որին նա իր մեքենայով բերել էր հիվանդանոց, անհայտ անձինք առևանգել են: Դա տեղի է ունեցել ավելի քան մեկ ժամ առաջ: Իգորի հեռախոսները չեն պատասխանում: Բժիշկները լռում են, տեղում, կարծես, ոստիկանություն կար: Իգորի մեքենան մնացել է այնտեղ: Հայտնի չէ՝ ովքեր էին այդ մարդիկ, նրանք քաղաքացիական հագուստով են եղել»,- գրել է Մարիա Լեբեդևան: