|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով երկու անձ է ձերբակալվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։
Ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Արմենի Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արմեն Թորոսյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358-1-ին և 3-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը):