|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու, նրա ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու մասին հայտարարության հիման վրա ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը երեկ հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորը՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու մի շարք վնասվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։