|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ըստ hurriyet-ի՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին խոսել է առանց Բաղդադի թույլտվության հյուսիսային Իրաքի տարածաշրջանային կառավարության կողմից Թուրքիա նավթ արտահանելու ծրագրի մասին:
«Սա Սահմանադրության այնպիսի խախտում է, որ մենք երբևէ թույլ չենք տա: Ո'չ Քուրդիստանին, ո'չ էլ Թուրքիայի կառավարությանը նման ծրագիր իրականացնելու թույլատվություն չենք տա»,- ասել է Մալիքին:
Նման խախտում անելու դեպքում` Մալիքին սպառնացել է դադարեցնել աջակցել Իրաքի տարածաշրջանային քրդական ղեկավարությանը: