|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Երեկ լուրեր էին պտտվում, թե Վարդան Օսկանյանը Վիլնյուս է մեկնելու Սերժ Սարգսյանի օդանավով: Մեր հարցմանն ի պատասխան, պարոն Օսկանյանն այնքա՜ն «լայն» ժպտաց, որ նույնիսկ հեռախոսի միջից այդ ժպիտը «երեւաց»,- գրել է «Հրապարակը»: Նա տեղեկացրեց, որ ինքն արդեն Վիլնյուսում է, ժամանել է նախորդ գիշեր եւ արդեն իսկ հանդիպումների մեջ է: Հարցին` լիտվական կողմը, ի դեմս խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմիանս Կիրկիլասի, իրեն հրավիրել է որպես ՀՀ խորհրդարանական ընդդիմությա՞ն ներկայացուցիչ, թե՞ որպես նախկին արտգործնախարար, պարոն Օսկանյանն ասաց, որ այս պահին ինքը կարեւոր հանդիպման է, երբ ավարտի, կպատասխանի հարցին: Օրվա վերջում արդեն անհասանելի էր: