|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին խոսելիս տալիս են Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի անուններ, ըստ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, «մարդու ֆազերը քիչ ա մնում գցի»…
Բյուջեն այն է, լրագրողներին բացատրեց Հրանտ Բագրատյանը, որն ունի եկամուտներ ու ծախսեր: Եվ եթե բյուջեում հաստատուն, կոնկրետ եկամուտներ չկան, ապա այդ փաստաթուղթը դառնում է ծախսերի նախահաշիվ:
Խոսելով ԱՄՀ-ի ու ՀԲ-ի մասին` Բագրատյանը նշեց. «Վաղն էլ այն կինը նստելու է ու ասի, թե Հայաստանը լուրջ քայլեր է կիրառել ու առաջընթաց ունի, բայց որոշ բաներ անհասկանալի են»: