|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քաղծառայությունն ունի կարևոր դերակատարում, այն համալրված պետք է լինի որակյալ կադրերով, բայց մասնավոր սեկտորի մրցակցությանը չի դիմանում, և լավագույն կադրերը աշխատավարձի պատճառով ընտրում են ոչ թե հանրային, այլ մասնավոր սեկտորում աշխատելը. ԱԺ-ում ընթացող բյուջե-2014 քննարկումների ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումից հետո հանրային սեկտորը բավական մրցունակ կդառնա, և այդ շեղումը, մասնավորի հետ համեմատած, կկրճատվի:
Մնացած բոլոր հարցերին Պավել Սաֆարյանն այնքան ցածրաձայն էր պատասխանում, որ ոչ մի բան չէր լսվում ու հասկացվում: ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այդ կապակցությամբ ասաց. «Դուք ցածր եք խոսում, ոչինչ չի լսվում»: «Միկրոֆոնների ձայնը բարձրացրեք»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: