|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պրահայի կենտրոնում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 10 մետրանոց միջնամատի արձան է կանգնեցվել. հայտնում է РИА Новости-ին։
Խորհրդարանն օգոստոսի 20-ին քվեարկել էր ինքնալուծարման և պատգամավորական լիազորությունները վաղաժամ վայր դնելու օգտին։ Հոկտեմբերի 25-26-ին արտահերթ ընտրություններ են նշանակվել։
Քանդակի հեղինակը չեխ սկանդալային քանդակագործ Դավիդ Չերնին է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել աջերի կուսակցության ղեկավար Կարել Շվարցենբերգի նախընտրական քարոզարշավում, ով նախագահական ընտրությունների 2-րդ փուլում պարտվել է Չեխիայի գործող նախագահին` Միլոշ Զեմանին։