|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սաուդյան Արաբիայի կանայք` ավելի քան 5 հազար մարդ, հոկտեմբերի 26-ին պատրաստվում են նստել մեքենաների ղեկին` խախտելով թագավորության ավանդույթները, որոնք արգելում են կանանց մեքենա վարել: «Վարելու իրավունքը մեր ընտրությունն է» խորագրով ակցիան մեկնարկել է սոցիալական ցանցերում եւ 2 օրվա ընթացքում ավելի քան 5 հազար կողմնակից ձեռք բերել:
«Շարիաթում որեւէ հիշատակում չկա, որ կանանց արգելվում է մեքենա վարել: Եթե նույնիսկ լիներ, մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որն ինքն է օրենքներ թելադրում: Դա պարզապես առօրեական անհրաժեշտություն է»,- նշել են շարժման ակտիվիստուհիները:
Ի դեպ, կանանց ակցիայի անցկացման համար ձերբակալություն եւ մեծ տուգանք է սպառնում: