|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պարույր Հայրիկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Vesti.az կայքին, որում խոսել է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ ադրբեջանական կայքերին հարցազրույց տալու մեջ ինքը ոչ մի արտասովոր բան չի տեսնում, և որ դա առաջին դեպքը չէ` ինքը բազմիցս հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերին: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր խոսքը կարող են խեղաթյուրել, Հայրիկյանը պատասխանեց, որ նույն հաջողությամբ իր խոսքը խեղաթյուրում են հայ լրագրողները: «Սակայն այս դեպքում ես մտավախություն չունեմ, քանի որ ունեմ հնարավորություն խեղաթյուրված խոսքս ուղղելու»,-ասաց Հայրիկյանը: