|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուսում հավաքված ԵՄ երկրների արտգործնախարարները Ռուսաստանին նախազգուշացրել են, որ չարժե ճնշել Արեւմուտքի հետ սերտ հարաբերությունների ձգտող հարեւաններին: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո նախարարներն ասել են, որ այդ երկրները մեծ ճնշումների են ենթարկվում:
Քեթրին Էշթոնը լրագրողների հետ զրույցում ասել է, թե իրենք ցանկանում են, որպեսզի գործընկեր երկրները կարողանան ինքնուրույն որոշել իրենց տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսն էլ նշել է, թե քանի դեռ Ռուսաստանի կողմից ճնշումներ են նկատվում եւ խորանալու միտում ունեն, կարեւոր է, որ հարցը մնա ԵՄ աշխատանքային օրակարգում: