|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 29-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և պահարանը: Մ.Գ.-ը ոտքի հատվածում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: