|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կարմիր Խաչի՝ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ. այս մասին Apa.az-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: