|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Aravot.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմինը Արտակ Բուդաղյանի և Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին ներկայացրել է գործով փորձաքննությունների եզրակացությունները:
Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է կայքի` ավելի վաղ հրապարակած տեղեկությունը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը` փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, aravot.am-ի հետ զրույցում միայն ասել է, որ 7-8 փորձաքննության եզրակացության է ծանոթացել. «Ավելին չեմ կարող ասել: Նախաքննական տվյալներ ես չեմ կարող հրապարակել»:
Փորձաքննության արդյունքների մասին հրաժարվել է խոսել նաև Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: