|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տրանսպորտն ամենացավոտ հարցն է. ոնց որ բռնես` մարդու հացը կտրես. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը` անդրադառնալով վերջին օրերին տրանսպորտի թանկացման հետ կապված իրարանցմանը:
Թոքմաջյանը նշեց, որ թանկացումները բոլորիս ընդհանուր ցավն է եւ, տրանսպորտը թանկացնելով` 50 դրամներով, մեծահարուստներն էլ ավելին կհարստանային:
Քանդակագործի հավաստմամբ` հարկավոր չէր իրար հետեւից այս շղթայական թանկացումներն անել: «Տրանսպորտն այնպիսի բան է, որ ամեն օր օգտագործում ես, իսկ գազի եւ լույսի թանկացման մասին էլ չասեմ: Գազի եւ լույսի թանկացման համը ձմռանը կզգանք. երբ գա մուծումների ժամանակը, կտեսնենք, որ մի պարկ փող ենք թափելու: Մի՞թե կարելի էր ժողովրդի նյարդերի հետ այդ աստիճան խաղալ»,- ասաց Թոքմաջյանը: