|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միասին մեկնել են արտասահման` անցկացնելու իրենց արձակուրդը: Նրանց օդանավակայանում միասին ինքնաթիռ նստելիս տեսել են Yerkir.am-ի աղբյուրները:
Նախագահի պաշտոնական կայքէջն արդեն տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս այսօրվանից մեկնում է երկշաբաթյա արձակուրդի, արդեն հաստատել է նաեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: