|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի շրջակա տարածքում գտնվող լճից տեղի բնակչությունն արդեն 3 տարի է, ինչ չի կարողանում օգտվել:
Լճի սեփականատեր Վարդան Այվազյանը որոշել է գյուղում զարգացնել խեցգետնի գործը և, խախտելով լիցենզիայի պայմանները , 2 տոննայի փոխարեն լիճն է լցրել 18 տոննա խեցգետին, ինչի հետեւանքով լճում ձկները վերանում են:
Տաբածղուրիի բնակիչներից մի քանիսը Akhaltskha.net-ի հետ զրույցում ասել են, որ իրավիճակը գյուղում խիստ լարված է եւ ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ: Արդեն երեք տարի է, ինչ շարունակվում է Տաբածղուրիի լճի հետ կապված վեճը: Տաբածղուրցիները հայտ են ներկայացրել դատարան, որի միջոցով կփորձեն վերադարձնել իրենց եկամտի միակ աղբյուրը:
![]() |
![]() |
![]() |