|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին խզել էր հարաբերությունները Սիրիայի հետ` այդպես աջակցելով սուննի ապստամբներին: Սակայն կիրակի օրը երկրի ժամանակավոր կառավարությունը որոշել է կրկին դեսպանատուն բացել Սիրիայում: Այդ մասին, ըստ mignews.com-ի, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ կայքում: Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել կապերի ու հյուպատոսական հարաբերությունների վերականգման մասին: