|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի» գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 16-ին: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ ընդունեց: Այդ կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում արել էր հետեւյալ հայտարարությունները` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Հայցվորները պահանջում են դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը: