|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ էստոնական Postimees պարբերականին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել էր, որ կհեռանա քաղաքականությունից երկրում նախագահական ընտրություններից հետո: Ի դեպ, ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն երկու անգամ ընտրվել է եւ այլեւս իրավունք չունի ընտրություններին մասնակցելու:
Իվանիշվիլիի հայտարարությանն այսօր անդրադարձել է Хроника թերթը, ըստ որի` կուլուարային տեղեկատվության համաձայն` Իվանիշվիլին ԱՄՆ դեսպանին հայտարարել է, որ քաղաքականությունից կհեռանա այն բանից հետո, երբ «կձերբակալի Սահակաշվիլիին». տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ապշած դեսպանը ասել է Իվանիշվիլիին. «Դուք դա չեք անի»: Ինչին հետեւել է վարչապետի պատասխանը. «Ես ցույց կտամ, թե ինչպես եմ բռնելու Միխեիլ Սահակաշվիլիին, եւ երբ կարգավորեմ երկիրը, հանգիստ կհեռանամ քաղաքականությունից»,- գրում է թերթը: