|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը դրական է գնահատել ընդդիմության բողոքի նոր տեսակը: Քաղաքական գործիչը գովել է «խաղաղ կանգնելու» տակտիկա կիրառող ցուցարարներին, քանի որ այն բռնություն չի հրահրում. հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքերով` նման ակցիաները շատ են ուրախացնում: Միաժամանակ, Արինչը զգուշացրել է ցուցարարներին, որ երկար ժամանակ անշարժ կանգնելը վնասակար է առողջության համար:
Հիշեցնենք, որ ցուցարարների ակցիաները ուղղված են Գեզի այգու վերանորոգման և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի դեմ: Շաբաթներ տևող բախումներից հետո ցուցարարները անցել են պայքարի նոր ձևի: Նրանք ժամերով անշարժ կանգնում են` ի նշան բողոքի: