|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարտունի քաղաքում նշվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի զոհվելու 20-րդ տարելիցը. հայտնում է ԼՂՀ ՊԲ կայքը:
Նախքան Մարտունի քաղաքի մշակույթի պալատում կազմակերպված միջոցառման մեկնարկը, հանրապետության քաղաքական, հոգևոր և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ են տեղադրել Ավոյի և զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել է մեծ հայի անցած ճանապարհը, խոսվել նրա գաղափարների ու հայկականության հանդեպ ունեցած խորը ընկալումների մասին, իրենց հիշողություննեորվ հանդես են եկել զինակից ընկերները: