|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունիսի 4-ին բանաստեղծ, գրող Արմեն Շեկոյանի 60-ամյակի առթիվ «Ինքնագիր» գրական ակումբը և «Ականաթ» սրճարան-ցուցասրահը հրավիրում են մասնակցել գրական երեկոյի:
Հանդիպմանը Արմեն Շեկոյանը կընթերցի իր բանաստեղծություններից ու կզրուցի գրականության եւ այլ թեմաներով:
Կենցաղային ինքնասպանություն
Դեպուտատները ելքը չգտան:
Մեջս մի տեսակ վախ կա ու դողոց:
Ոչ լույսի վարձն եմ մուծել, ոչ էլ՝ տան:
Ո՞նց տանը նստեմ: Ո՞նց դուրս գամ փողոց:
Դրսում ոչ կյանք կա, ոչ էլ՝ կարգին ձյուն:
Քունքս խուտուտ է գալիս ահավոր:
Հիմա, հենց հիմա ես հասկացա, որ
միայն զենքով կա հային փրկություն
«Անտիպոեզիա» գրքից