|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Դ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլին համացանցային մի կայքէջի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ և չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500 դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:
Կատարվում է քննություն: