|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս' նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, գրազ էր եկել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, «կրվել» է գրազը, որովհետև պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի: «Կրվել» է կոստյում: Ըստ չար լեզուների' վարչապետին: Երեկ, երբ «Հրապարակ»-ը զանգահարել է Աշոտյանին՝ իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվել է, որ նա Ֆինլանդիա մեկնող ինքնաթիռում է: Դեսպա՞ն եք գնում, հարցրել է լրագրողը: «Ոչ, կրթական գործերով»: Հաստատել է, որ ինքն իսկապես գրազը «կրվել» է, բայց ոչ թե վարչապետին, այլ' Արման Սահակյանին: Ե՞վ... գնե՞լ եք նրա կոստյումը: «Այդ մասին՝ վերջին դասին. կվերադառնամ-կպատասխանեմ, թե ինչու չեմ գնել»: