|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով իրականացված դիտարկման ընթացքում կատարվել են նմուշառումներ 2012թ. օգոստոսի արտադրության «Սադիա» և 2012թ. սեպտեմբերի արտադրության «Ֆրանգոսուլ» (DOUX) ապրանքանիշի սառեցված հավերից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում տվյալ խմբաքանակների «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) ապրանքանիշի սառեցված հավերում արձանագրվել է աճի խթանիչների՝ սահմանված թույլատրելի քանակի շեղում: Ծառայության առաջադրանքով հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից և ոչնչացվել, որի արդյունքում բացառվել է դրանց հետագա իրացումը:
Իրացման կետերում առկա «Սադիա» հավերի 2012 թվականի մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արտադրության խմբաքանակները ճանաչվել են առողջության համար անվտանգ: