|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական զորքերը Զապորոժիեում ոչնչացրել են ուկրաինական զորքերին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարվող զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով անգարներ. ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտության ծովային հեռահար հրթիռները` «կոլիբրները», ոչնչացրել են անգարներ օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով, որը մատակարարվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերին»,- հայտնել է նա։