|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հյուսիսկորեական միջին հեռահարության բալիստիկ հրթիռներից մեկը մեկնարկային վիճակում է: Տվյալները ստացվել են տիեզերական հետախուզության միջոցով: Ճապոնական Kyodo գործակալությանն այդ մասին հայտնել է Ճապոնիայի ռազմական գերատեսչության աղբյուրը. տեղեկացնում է РБК-ն:
Ի դեպ, երեկ ոչ ճիշտ տեղեկատվություն էր տարածվել ԿԺԴՀ-ից հրթիռի արձակման մասին, ինչի հետեւանքով ճապոնական Յոկոգամա քաղաքում խուճապ էր սկսվել:
Մեկնաբանելով Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը` ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մոտեցել վտանգավոր եզրագծի: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն ամեն ինչ կանի` իրեն եւ իր դաշնակիցներին պաշտպանելու համար: