|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կորեայի Հանրապետությունում աշխատանքն է սկսել հատուկ խումբ, որը հետեւելու է ԿԺԴՀ-ի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակմանը. տեղեկացնում է Associated Press-ը ` վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Երկրի ռազմական հետախուզությունը պարզել է, որ հյուսիսային հարեւանը ապրիլի 10-ին պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել: Մասնագետների կարծիքով` կարող են կիրառվել «Մուսուդան» հրթիռները, որոնք մինչեւ 3 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ խոցելու հնարավորություն ունեն, այսինքն` սպառնալիքի տակ կարող են լինել Հարավային Կորեայի, Ճապոնիայի տարածքները, Գուամ կղզին, որտեղ ամերիկյան ռազմակայան է տեղակայված, նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի որոշ տարածքներ: