|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ ԱՄՆ Գերագույն դատարանը երկօրյա լսումներ է սկսել` նվիրված միասեռ ամուսնությունների թեմային: Առաջին օրը քննվել էր Կալիֆոռնիա նահանգում այդ ամուսնություններն արգելելու սահմանադրականության մասին հայցը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ԱՄՆ Գերագոն դատարանն առաջին անգամ է անդրադառնում այդ թեմային, թեեւ ավելի վաղ քննարկել էր սեռական փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հայցեր: Ըստ վերլուծաբանների` դատարանը դեռեւս հակված չէ նախադեպային որոշում կայացնել այդ սուր թեմայի վերաբերյալ: ԱՄՆ վարչակազմի դիրորոշումը, որը կողմ է միասեռ ամուսնությունների ճանաչմանը, դատավորներից ոչ ոք հավանության չի արժանացրել: Եթե Գերագույն դատարանն ընդհանրապես հրաժարվի այդ հայցի հետագա քննությունից, ուժի մեջ կմնա ավելի ցածր ատյանի վճիռը, որը, սակայն, ուժի մեջ կլինի միայն Կալիֆոռնիայում: