|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ամերիկան ստեղծելու է անկախ պաղեստինյան պետություն. հաղորդում է BBC-ն:
«Պաղեստինցիները արժանի են սեփական պետությունն ունենալ»,- ասել է նա Ռամալլահում` պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո:
Օբաման ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն իսրայելցիների և պաղեստինցիների միջև անմիջական բանակցություններ սկսելու դեպքում, այլ տարբերակներ չկան:
Աբբսն էլ հայտնել է, որ Իսրայելը խաղաղության չի հասնի` բռնությունների միջոցով պաղեստինյան հողերում իսրայելական բնակավայրեր ստեղծելով, եւ որ իր նպատակը 1967թ. հունիսի 4-ի սահմաններով Պաղեստին պետության ստեղծումն է` Երուսաղեմ մայրաքաղաքով:
Նշվում է նաև, որ Օբաման Աբասի հետ հանիպումից անմիջապես հետո վերադարձել է Իսրայել, որտեղ ելույթ է ունենալու պատգամավորների և ուսանողների համար: