|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ոստիկանությունը հատուկ գործողության շնորհիվ ազատ է արձակել Աստրախանի ձկնարդյունաբերության քոլեջում պատանդ վերցված 3 կանանց. հաղորդում է Lifenews-ը:
Ոստիկանները հանցագործին ձերբակալել են այն պահին, երբ նա պատրաստվում էր բաց թողնել պատանդներից մեկին: Պատանդ վերցված կանայք չեն տուժել:
Հիշեցնենք, որ տղամարդը հայտնել էր, որ իր մոտ պայթուցիկ սարք կա, սակայն չէր ասել, թե որն է իր ուզածը և ինչ պայմանների դիմաց ազատ կարձակի պատանդներին: Նա միայն պահանջել էր արագ կերպով իրեն պիցցա բերել: