|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մարտի 12-ին` համացանցի գրաքննության դեմ պայքարի օրը, հրապարակել է հատուկ զեկույց համացանցային մոնիթորինգի վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ 2013թ. մարտի 12-ի դրությամբ` 180 կիբերակտիվիստ ճաղերի ետևում է հայտնվել համացանցում տեղեկատվական գործունեություն իրականացնելու համար:
Կազմակերպությունը առանձնացրել է 5 երկիր, որոնց համարում է համացանցի թշնամիներ: Դրանք են` Սիրիան, Չինաստանը, Իրանը, Բահրեյնը և Վիետնամը, ինչպես նաև` կազմակերպություններ` Gamma, Trovicor, Hacking Team, Amesys և lue Coat, որոնք ունեն լրտեսական ծրագրեր: