|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անմիջապես կհեռանա իշխանությունից, եթե լիովին համոզված լինի, որ իր հեռանալը կլուծի ճգնաժամը երկրում: Այդ մասին Ասադը հայտնել է թուրքական «Ջումհյուրիեթ» թերթին տված հարցազրույցում:
Նա վստահեցրել է, որ դեռեւս Սիրիայի նախագահն է, քանի որ ծառայում է իր երկրին: Ասադը ԱՄՆ-ին համարում է Սիրիայի թշնամի, այդ պատճառով ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի` իր հրաժարականը պահանջող հայտարարություններին:
«Եթե իմ հեռանալը փրկություն լինի իմ երկրի համար, ես մեկ օր անգամ չեմ մնա պաշտոնում»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: