|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Չի բացառվում, որ այս անգամ եւս կրակեն ժողովրդի վրա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նշեց, որ, ճիշտ է, մարտի 1-ին ինքն Ազատության հրապարակում չի եղել, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ներքին խնդիրներ ուներ, բայց չի բացառում, որ նույն սցենարը կրկնվի:
Հարցին, թե` ովքե՞ր են կրակելու՝ Հախվերդյանը պատասխանեց, որ չգիտի. «Անցած անգամվա պես էլի կտուրներից կկրակեն»:
«Ոչինչ չի բացառվում, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա եւ հավելեց. «Ես վստահում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կարծում եմ՝ հաղթելու ենք»: