|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին կատարեց իր խոստումը: BBC-ի հաղորդմամբ` իշխող «Ան-Նահդա» իսլամական կուսակցությունն այդպես էլ չհամաձայնեց նրա` նոր կառավարություն ստեղծելու առաջարկին, իսկ վարչապետը, ինչպես խոստացել էր, հրաժարվեց իր պաշտոնից:
Հիշեցնենք, որ Համադի Ջեբալին նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Չոկրի Բելաիդի սպանությունից հետո երկրում վերսկսվել էր քաղաքական ճգնաժամը: