|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եգիպտոսում մեծ աղմուկ է բարձրացել նախագահ Մուրսիի որդու պաշտոնի պատճառով: Նա աշխատանքի է անցել քաղաքացիական ավիացիայի նախարարությունում. հայտնում է Associated Press-ը:
Նախարարությունը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ, որում ասվում է, որ Օմար Մուրսին պաշտոնի է անցել «անցնելով նման դեպքերի համար սովորական հարցազրույցները ու գործընթացները»:
Նշվում է նաև, որ Օմար Մուրսին նոր է ավարտել տեղի համալսարաններից մեկը և անցել աշխատանքի 5000 դոլար ամսական աշխատավարձով: Այս վիճակը Եգիպտոսի համար սովորական չէ, քանի որ համալսարանավարտները, ովքեր նոր են իրենց կարիերան սկսում պետկառույցներում, ստանում են ամսական 75 դոլարից քիչ ավելի: