|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կահիրեում զինված հարձակում է տեղի ունեցել Եգիպտոսի Կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզի մեքենայի վրա. հայտնում է Робалт-ը: Հարձակման արդյունքում մեքենայում գտնվող թիկնապահը զոհվել է, վարորդը` վիրավորվել, իսկ մեքենան առևանգվել:
Ըստ ոստիկանության` մեքենան Ռամեզի տուն է ուղևորվել` նրան աշխատանքի հասցնելու համար: Սակայն ճանապարհին հարձակման է ենթարկվել: Ոստիկաններին դեռ չի հաջողվում գտնել հանցագործներին: Կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել: