|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրաժարվել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարել. տեղեկացնում է France Presse-ը:
«Դուք (ամերիկացիները) ցանկանում եք բանակցել` Իրանի դեմ ուղղելով ձեր զենքը: Իրանի ժողովրդին նման գործողություններով չես վախեցնի: Ոմանք ուրախանում են բանակցությունների առաջարկից, սակայն դրանք ոչինչ չեն որոշի»,- հայտարարել է Խամենեին:
Անցյալ շաբաթ Մյունխենում անվտանգության գագաթաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվի Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ցանկանում է, որ հանդիպումը կոնկրետ օրակարգ ունենա: