|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի կարող հանդես գալ խորհրդարանում ամենամյա ուղերձով. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին` նշելով, որ որոշումն ընդունվել է խորհրդարանական մեծամասնության կողմից: Նա այդ որոշումը պայմանավորում է այն բանով, որ փոքրամասնությունը, Սահակաշվիլիի աջակցությամբ, խոչընդոտում է սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, որոնք նվազեցնելու են նախագահի լիազորությունները. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Մենք ցանկանում ենք, որ նախագահը գա խորհրդարան, որն ունի անկախ մարմնի բոլոր լիազորությունները, այլ ոչ թե մարմնի, որը նախագահը կարող է ցանկացած պահի լուծարել: Սպասում ենք փոքրամասնության եւ նրա առաջնորդի որոշմանը` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,- ասել է Ուսուպաշվիլին:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլիի ելույթը խորհրդարանում նախատեսված է վաղը` փետրվարի 8-ին: