|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ թեեւ չէր ցանկանա, որ ընտրությունները հետաձգվեին, բայց հարկադրված է դիմել Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու խնդրանքով:
Հայրիկյանը նաեւ նշել է, որ անձնական հակառակորդներ չունի եւ իր մահափորձի մեջ կասկածում է օտար պետության` իրեն երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության: