|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ժամեր առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է:
Նշենք, որ թեեւ լրատվամիջոցներով լուրեր էին շրջանառվում, որ Հայրիկյանի կյանքին վտանգ է սպառնում, բայց արդեն հստակ է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայրիկյանին արդեն վիրահատարանից տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Հիվանդանոցում են մի շարք պաշտոնյաներ` ՀՀ վարչապետը, առողջապահության նախարարը, մի շարք պատգամվորներ, նախագահի թեկնածուներ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայրիկյանի համախոհներն ու հարազատները: