|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն. գրում է «Ժողովուրդը»:
Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել էր «Օդոլ» մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ:
Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար եւ հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է:
Մեկնաբանությունների համար թերթը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշեց. «Խնդրին ծանոթ չեմ եւ այս առումով որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»: