|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ երեկոյան` ժամը 20:22-ին, Վանաձորի դատարանի շենքում ինքնահրկիզման փորձ կատարած` 1962 թ. ծնված Սերգեյ Մանուչարյանին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Ինքնահրկիզման փորձի մասին ահազանգ էր ստացվել արտակարգ իրավիճակների նախարարությունում, ինչից հետո դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ տղամարդու ինքնահրկիզման փորձը կանխել են ոստիկանության աշխատակիցները և տարել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:
Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում: