|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հրաժարվելով շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունից՝ Ադրբեջանն իր վրա է վերցնում դրանց պատասխանատվությունը. այսօր մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը Ադրբեջանի այդ ապակառուցողական մոտեցումն է, սակայն նախարարն ընդգծել է, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:
Դիտարկմանը, թե Բաքվում պնդում են, որ իրենց դիրքորոշմանն աջակցում է միջազգային հանրությունը, Նալբանդյանը պատասխանել է. «Այնքան երկար են փորձել խաբել սեփական ժողովրդին, որ արդեն իրենք էլ են սկսում հավատալ իրենց ասածին»:
Նա հիշել է ԻԿԿ-ի եւ Չմիավորման շարժման հայտարարությունները, որոնց վրա հիմնվում է Ադրբեջանը. «Ցանկանում եմ հիշեցնել, որ ո'չ առաջինը, ո'չ էլ երկրորդը Ղարաբաղյան կարգավորմամբ չեն զբաղվում: Կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով է ընթանում, որի շրջանակում ընդունված հայտարարությունները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը»: