|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի անվան հետ կապվող` Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ
նախապատրաստվում էին գործադուլի. գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթի թղթակցին ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից «օրվա պլանը» երեք հազար դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացել է, որ գործադուլը չի կայանա, քանի որ «գծի տերերը» զիջումների են գնացել. մինչև փետրվարի 13-ը վարորդների վրա դրված պլանը չի փոխվի: