|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեքսիկացի հնագետները Օնավաս գյուղակի մոտակայքում պեղումներ կատարելիս հայտնաբերել են հնագույն գերեզմանոցներ, որտեղ թաղվածները` 1 կին, 8 տղամարդ, 18 երեխա, ձեւախեղված, երկարավուն գանգեր ունեն: Բազմաթիվ ԶԼՄ-ներ անմիջապես գտածոն կնքեցին «ուրիշների գերեզման» անունով. գտնված գանգերը շատ նման են Ռիդլի Սկոթի ` այլմոլորակայինների մասին պատմող ֆիլմերի հերոսների գլուխներին:
Իրականում, թեեւ գիտնականները դեռեւս շատ հարցերի պատասխան պետք է գտնեն, սակայն դա այնքան էլ արտասովոր երեւույթ չէ: Հնէաբանների խոսերով` նման գերեզմաններ հայտնաբերվել են նաեւ Մեքսիկայի հարավում: