|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում ցրտահարությունից ավելի քան 20 մարդ է մահացել, 270-ը տուժել են. տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը:
Վերջին օրերին Ռուսաստանում ահավոր ցուրտ է, օդերեւութաբաններն այն անոմալ են համարում: Մոսկվայում ջերամաստիճանը -15-18 աստիճան է, Սիբիրում` մինչեւ -50:
Օդերեւութաբանների վկայությամբ` նման ցրտեր չեն եղել` 1938 թվականից սկսած:
Ցրտերի հետեւանքով բազմաթիվ կոմունալ վթարներ են տեղի ունեցել, փակվել են դպրոցներ, մանկապարտեզներ:
Ջերմաստիճանի բարձրացում մոտ ժամանակներս չի սպասվում: