|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր` դեկտեմբերի 18-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 5 փակուղու 18 տանը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն կաթսայի պայթյուն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել է խոհանոցի պատը և գույքը, կոտրվել են ապակիները: Նշված հասցեում բնակվող` 1963 թ. ծնված Ս. Սարգսյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: